ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատար փոխծովակալ Սքոթ Սթերնիին, որը պատասխանատու էր Պարսից Ծոցի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար, գտել են մահացած Բահրեյնում իր տանը, հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով CBS-ին:
Հեռուստաալիքը հայտնում է, որ «դա նման է ինքնասպանության»:
Նավատորմի օպերատիվ վարչության ղեկավար Ջոն Ռիչարդսոնը հայտնել է, որ «բռնի մահվան կասկածներ չկան»:
Ծովային օդաչու Սթերնին մինչև այս տարվա մայիսին Հինգերորդ Նավատորմի հրամանատար նշանակվելը ծառայում էր որպես Կենտրոնական Հրամանատարության գործողությունների տնօրեն:
Ներկայումս Սթերնիի պարտականությունները կատարում է նրա տեղակալ, փոխծովակալ Փոլ Շլիզեն:





























