Առնվազն 57 մարդ, այդ թվում 48 ոստիկան, համարվել է տուժող Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Տուլուզ քաղաքում «դեղին բաճկոնների» ցույցերով պայմանավորված անկարգությունների ընթացքում, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Վերին Հարոննի դեպարտամենտի պրեֆեկտուրայի մամլո հաղորդագրությունը:
«Շաբաթ՝ դեկտեմբերի 1-ին, լուրջ միջադեպեր են գրանցվել Տուլուզի կենտրոնում չարտոնված ցույցերի ընթացքում: Իրավապահ մարմինների աշխատակիցները մեծ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել, որոնց հետ բախումներին մասնակցել է 100-ից ավել ցուցարար»,-ասվում է պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 48 տուժած ոստիկաններից 5-ը հոսպիտալացվել են հիվանդանոց, որտեղ անցել են անհրաժեշտ բուժզննում:
Ֆրանսիայում վառելիքի գնաճի դեմ լայնածավալ ակցիաներն սկսվել են նոյեմբերի 17-ին: Շաբաթ օրը «դեղին բաճկոնների» ակցիան ուղեկցվել է ցուցարարների՝ որտիկանության հետ էական բախումներով, անկարգություններով և Փարիզում մեքենաների հրկիզումով:





























