Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը նախընտրական շրջանում իշխանությունների օգտին է: Դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը, այնպես էլ նախկին ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց ունեցվածքի մի մասը նվիրաբերելու մասին խոսակցությունները իշխանությունների օգտին են:

«Այս բոլոր գործընթացները կարելի է «խաղ» եւ նախընտրական մարքեթինգային քայլ անվանել», ասաց նա:

Ըստ Ադիբեկյանի, ի տարբերություն նախորդ քարոզարշավներին, այս ընտրությունները ունեն ինչպես առանձնահատկություններ, այնպես էլ չլուծված խնդիրներ:

«Առանձնհատկությունն այն է, որ այժմ կարելի է խոսել այսպես ասած «փողոցային» ժողովրդավարության վերացման մասին, քանի որ ընտրողը պատշաճ կերպով չի ընկալում բակերում եւ զանգվածային կուտակումների վայրերում մարդկանց խմբի հետ հանդիպումների տեխնոլոգիան, ինչպես առաջ էր», - նշեց սոցիոլոգը:

Նա հավելեց, որ ընտրողները հաշվի կառնեն այն, թե ով կներկայացնի այս կամ այն ծրագրերը (որոնք սկզբունքորեն քիչ են իրարից տարբերվում), եւ ոչ թե այն, թե ինչ ծրագրեր են ներկայացվում:

Խոսելով առաջիկա ընտրությունների քաղաքական հնարավորությունների մասին՝ Ադիբեկյանն ասաց.

««Իմ քայլը» դաշինքը մոտ 60 տոկոս ձայն կհավաքի, երկրորդ տեղին հավակնում է ՀՀԿ-ն,  «Բարգավաճ Հայաստանը» եւ «Մենք» դաշինքը: Բացի նշված ուժերից, ԱԺ-ում կարող են հայտնվել «Օրինաց երկիր», ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցությունները:

Սոցիոլոգը «Սասնա ծռեր» կուսակցության հնարավորությունները աննշան է գնահատում, հաշվի առնելով, որ բնակչությունը մտադրված չէ ուժի միջոցով ներքին խնդիրների լուծմանը: «Լուսավոր Հայաստանը» նույնպես գրեթե ոչ մի հնարավորություն չունի, քանի որ զրկվեց նախկին հուսալի դաշնակցից՝ Նիկոլ Փաշինյանից», - եզրափակեց սոցիոլոգը:

Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: