Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, ով հայտնի է թմրամիջոցների հանդեպ իր դաժան քաղաքականությամբ, АСЕАН ազգային կազմակերպչական հանձնաժողովի մրցանակաբաշխության ժամանակ ասել է, թե մարիխուանա է օգտագործում, որպեսզի չքնի՝ տեղեկացնում է Rappler-ը։

Նա բողոքել է, ու շատ է հոգնում եւ իր տարիքի համար իր աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է։

Սակայն ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ «մարիխուանայի մասին ինքն, իհարկե, կատակել է», եւ այդպիսի հումորը իր «ոճի» մասն է կազմում։

Դուտերտեն հայտնի է նրանով, որ նոյեմբերին Սինգապուրում անցկացվող АСЕАН-ի գագաթաժողովին ընդհանուր առմամբ հինգ միջոցառում է բաց թողել, որպեսզի ննջի եւ վերականգնի ուժերը։