ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պակիստանի վարչապետ Իմրան Խանին նամակ է հղել՝ Իսլամաբադին աջակցության կոչ անելով Աֆղանստանում պատերազմի բանակցային կարգավորման ապահովման գործում։ Այս մասին հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն, փոխանցում է AFP-ն։

Վաշինգթոնը ակտիվացնում է թալիբների հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու հարցով ջանքերը։ Նամակում Թրամփը նշել է, որ կարգավորումը իր համար տարածաշրջանային կարեւորագույն առաջնահերթություններից է։

ԱՄՆ պաշտոնյաները Իսլամաբադին մեղադրում են թալիբների եւ Հաքքանի ցանցի հետ համագործակցության մեջ։ Սպիտակ տանը կարծում են, որ Պակիստանի զինվորականներն ու հատուկ ծառայությունները արդեն վաղուց են ֆինանսավորում ու զինում «Թալիբանին» ինչպես գաղափարական նկատառումներից ելնելով, այնպես էլ Աֆղանստանում աճող հնդկական ազդեցությանը հակազդելու համար։ Վաշինգթոնում համարում են, որ Պակիստանի կողմից զինյալների հետապնդումը կարող է վճռական դեր խաղալ պատերազմի արդյունքներ մասին որոշումների կայացման գործում։

Պակիստանում արդեն վաղուց մերժում են նման հավակնությունները՝ պնդելով, որ առանց այդ էլ, այսպես կոչված, «ահաբեկչության դեմ պայքարում» ԱՄՆ-ի հետ դաշինք կազմելու գինը վճարել են։