ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, աշխատանքային շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում։
Ծանոթանալով զորամասերի առօրյա ծառայությանը, զինծառայողների մարտական պատրաստության վիճակին, զինտեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն արձանագրել է, որ ամեն ինչ արվում է թե՛ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման, թե՛ ծառայության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաեւ խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգային խնդիրներին եւ այդ համատեքստում` խաղաղապահների գործառույթներին ու առաքելությանը։
Շրջայցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զորամասերի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ։





























