100 մարդու դիակիզված աճյունները տիեզերք կարձակվեն SpaceX Falcon 9 հրթիռակրով, փոխանցում է Americaru-ն:
Մինչ այն, երբ 2016 թվականի նոյեմբերին մահացել էր 36-ամյա Ջեյմս Էբերլինգը, ծնողներին ասել էր, որ վերջին ցանկություն ունի, որպեսզի իր աճյունափոշին տիեզերք ուղարկվի: Հիմա Էբերլինգի երազանքն կիրականացվի: Նրա աճյունը եւ եւս հարյուրավոր մարդկանց աճյունները Elysium Space արբանյակով ուղեծիր կուղարկվեն, որը կարձակի SpaceX ընկերությունը:
Յուրաքանչյուր ընտանիք արբանյակում տեղի համար վճարել է մոտ 2500 դոլար: Հանգուցյալների հարազատները կարող են հավելվածի միջոցով սարքին հետեւել իրական ժամանակի ռեժիմում, արբանյակը Երկրի շուրջը կպտտվի մոտ 4 տարի:




























