Նիդերլանդների դատարանը մերժել է Էմիլ Ռատելբանդի հայցը, որով նա նոյեմբերի սկզբին դիմել էր՝ խնդրելով թույլատրել իր տարիքի 20 տարով նվազեցնել փաստաթղթերում, գրում է The Guardian-ը։

Նիդերլանդների 69-ամյա քաղաքացի Ռատելբանդը նոյեմբերին դիմել էր դատարան՝ խնդրելով փաստաթղթերում իր տարիքը կրճատել մինչեւ 49 տարեկան։ Նրա խոսքով՝ իր տարիքը չի արտացոլում իր էմոցիոնալ վիճակը եւ խանգարում է աշխատանք գտնել կամ սիրեցյալ՝ սոցցանցերում։

Դատարանը նշել է, որ հասարակության շրջանում նկատվում է միտում դեպի արտաքինի խնամք եւ կազմվածքը լավ պահպանելու հնարավորություն։ Միաժամանակ, դատարանը այն որպես հիմնավոր փաստարկ չի ճանաչել, որ անձը կարողանա փոխել ծննդյան տարեթիվը։