Եվրոպայի ամենաթանկ տոնածառը ստեղծվել է գերմանական Pro Aurum ընկերության կողմից, որը զբաղվում է թանկարժեք մետաղների առեւտրով: Տոնածառը տեղադրվել է Մյունխենում՝ ընկերության գրասենյակում:

Շվեյցարական Blick թերթի տվյալներով, եղեւնին իրենից բուրգ է ներկայացնում, որը զարդարված է 2018 ոսկե մետաղադրամներով: Նրանց ընդհանուր քաշը 63 կգ է:

Այս ամանորյա եղեւնու գինը ավելի քան 2,3 մլն եվրո է, գրում է ՏԱՍՍ-ը: Տոնածառը գրասենյակը կզարդարի մինչեւ դեկտեմբերի 15-ը: