Արգելվածների ցուցակում են կոկորդիլոսի, մողեսի, օձի եւ կատվաձկան կաշին: Ինչպես նաեւ մորթեղենը, որը Chanel-ն առանց այն էլ գործնականում չի օգտագործում, փոխանցում է Vesti-ն:
Chanel-ի fashion-ուղղության նախագահ Բրունո Պավլովսկին հայտարարել է, որ այդ նյութերի օգտագործումը չի համապատասխանում էթիկական ստանդարտներին, եւ որ ապրանքանիշը ծրագրում է կենտրոնանալ արհեստական կաշվի վրա: Եթե հիմա Chanel- խանութների վաճառադարակներին կան բնական կաշվից իրեր, ապա չեն նախատեսում դրանք վերացնել, պարզապես այլեւս չեն արտադրի:
«Բարձրակարգ արտադրանքի ապագան կախված է այն հանգամանքից, թե մենք ինչպիսի նոու-հաու ունենք»,- հայտարարել է Պավլովսկին: Chanel-ն արդեն իր արտադրանքում թվիդն է օգտագործում, որն իրականում ոչ թե թվիդ է իր նախնական հասկացողությամբ, այլ ավելի բարդ գործվածք, որը դժվար է պատճենել:
Կառլ Լագերֆելդն իր հերթին նշել է, թե չի հիշում երբ է վերջին անգամ Chanel-ում մորթիով աշխատել, չնայած Գաբրիել Շանելի հագին հովազի եւ սամույրի մորթիով վերարկու է: Ինչ վերաբերում է էկզոտիկ կաշվին, ապա նա հավելել է. «Մենք այսպիսի որոշում ենք ընդունել, որովհետեւ այն թեւածում էր օդում: Բայց այն մեզ ոչ ոք չի պարտադրել: Սա մեր ընտրությունն է»:





























