«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 6/08 ընտրատեղամասում ՏԸՀ նախագահը վիրավորել ու փորձել է հեռացնել իրենց դիտորդին։

«Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիտորդը մատնանշեց կուտակումն ու բաց քվեարկությունը»,-մանրամասնել է Դանիել Իոաննիսյանը:

Մեկ այլ գրառումով Իոաննիսյանը նշել է. «4/32-ում Ծառուկյան դաշինքից ՏԸՀ անդամը խմած է»: