Աբու Դաբի էմիրության ոստիկանությունը հայտարարել է ուղտերի վրա հատուկ պարեկների ստեղծման մասին, երեքշաբթի հայտնել է Gulf News պարբերականը:

Աբու Դաբիի ոստիկանության գլխավոր հրամանատար Մուհամմեդ ալ Ռումեյսին հայտարարել է, որ անվտանգության ապահովումից բացի, այս քայլն ուղղված է էմիրությունների ավանդույթների պահպանմանը:

«Ոստիկաններին ուսուցանել են ըստ ամենաբարձր ստանդարտների, որպեսզի կատարեն հանցագործությունների կանխման եւ հանրության հետ շփվելու իրենց պարտքը»,- նշել է նա:

Ուղտերի վրա պարեկների կարելի է հանդիպել ոչ միայն անպատային տեղանքում, այլեւ քաղաքներում, հայտնում է պարբերականը: