ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակումը՝ այն անիմաստ անվանելով, գրում է RT-ն:

«Ես վճռականորեն դատապարտում են Ստրասբուրգի անիմաստ հարձակումը: Իմ մտքերը զոհվածների եւ վիրավորվների ընտանիքների եւ հարազատների հետ են: Մենք միակարծիք ենք Ֆրանսիայի հետ մեր արժեքների պաշտպանության եւ բաց հասարակության հարցում», —Twitter-ում գրել է նա:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգի 29-ամյա բնակիչը երկրի կենտրոնում՝ ամանորյա տոնավաճառում սկսել էր կրակել մարդկանց վրա:

Հարձակման արդյունքում երեք մարդ է մահացել, եւս 12-ը վիրավորվել են: Իրավապահ մարմինները փնտրում են հարձակվողին: