Դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցավ «Ամերիաբանկի» «Նոր Նորք» մասնաճյուղի բացումը:

Ինչպես նշեց «Ամերիբանկ» ՓԲԸ հատավաճառի բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, նոր մասնաճյուղը կաշխատի երկարացված աշխատանքային օրվա ռեժիմով: Բանկն այս ձեւաչափը ներդրել է 3 տարի առաջ, եւ այսօր արդեն 5 մասնաճյուղեր հաճախորդների սպասարկման ծառայություններ են մատուցում 10:30-ից մինչեւ 21:15, շաբաթը 7 օր: Շեշտվեց, որ երկարացված աշխատանքային օրվա ռեժիմը հատուկ նշանակություն ունի նրանց համար, ովքեր կարող են բանկ հաճախել միայն աշխատանքից հետո:

Նոր մասնաճյուղում նաեւ բանկոմատ է տեղադրված կանխիկ փողի ստացման գործառնությամբ, ինչպես նաեւ վճարային տերմինալ:

«Նոր Նորք» մասնաճյուղը բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սպասարկման հատուկ պայմաններ է առաջարկում, որոնք «Ամերիաբանկի» հաճախորդ կդառնան՝ մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը հաշվեհամարներ բացելով «Նոր Նորք» մասնաճյուղում:

Այսպես՝ նոր իրավաբանական անձի կողմից հաշվեհամար բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգը տրամադրվում է մեկ տարվա ընթացքում անվճար սպասարկան պայմաններով: Տրամադրվում է նաեւ Business քարտ՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ:

Դրանից բացի, իրավաբանական անձի կողմից նոր հաշվեհամար բացելու դեպքում կազմակերպության 2 ղեկավարներին կտրամադրվի վարկային կամ դեբիտորական քարտ (բացառությամբ Platinum եւ Infinite քարտերի)՝ մեկ տարվա ընթացքում անվճար սպասարկմամբ:

Հաշվի բացման դեպքում նոր ֆիզիկական անձին մեկ տարվա անվճար սպասարկմամբ կրեդիտային կամ դեբետային քարտ (բացառությամբ Platinum եւ Infinite քարտերի) կտրամադրվի:

Բացի այդ Ամերիա օնլայն/Մոբայլ բանքինգ ծառայությունները անվճար կտրամադրվեն:

Բարսեղյանի խոսքով 2019-ին Ամերիաբանկը մտադիր է Հայաստանում մի քանի նոր մասնաճյուղեր բացել: Այսպես, հաջորդ տարվա սկզբին Աբովյանում նոր մասնաճյուղ կգործի:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհերյանը նշեց Ամերիաբանկի մասնաճյուղի բացման կարեւորությունը:

«Նոր մասնաճյուղը մեր շրջանի բնակիչներին բարձր մակարդակով ծառայությունների լայն շրջանակ կտրամադրի: Բացի այդ, չի կարելի չնշել այն փաստը, որ նոր աշխատատեղեր են ստեղծվել», - ասաց նա:

Այսպես, այսօրվա դրությամբ մասնաճյուղում աշխատում է մոտ 15 մարդ եւ տարեկան կտրվածքով այս ցուցամիշը նախատեսվում է 20-25 մարդու հասցնել: ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանն իր հերթին ուշադրություն դարձրեց այն փաստին, որ բանկի մասնաճյուղերի զարգացումը մրցակցության շնորհիվ թույլ է տալիս մատուցվող ծառայությունների բարձր որակին հասնել:

«Ամերիաբանկը ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցման հարցին, ինչը կարեւոր ցուցանիշ է», - ասաց նա:

Ամերիաբանկը Հայաստանում գործում է 1996 թվականից։ 2018թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս Ամերիա գրուպ CY Ltd-ն՝ 56,6 տոկոս, EBRD-ը՝ 17,8 տոկոս, Ասիական զարգացման բանկը՝ 13,98 տոկոս, ESPS Holding Limited-ը՝ 11,62 տոկոս։