Ֆրանսիայի իշխանությունները 5 մարդու են ձերբակալել՝ կապված նախօրեին երեկոյան Ստրասբուրգի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետ, փոխանցում է Fox News-ը:

Հրաձիգը, որը 29-ամյա Շերիֆ Շերքաթն է, վիրավոր է եւ դեռեւս փախուստի մեջ է:

Ավելի վաղ Public Senat հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն հնարավոր է համարել, որ Ստրասբուրգի հրաձգությունը կարելի է ահաբեկչություն որակել, քանի որ միջադեպի քննությանը ներգրավված է Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Ստրասբուրգում անհայտ անձը կրակոցներ է արձակել ծննդյան տոնավաճառի մոտ: Վերջին տեղեկություններով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ, 13-ը վնասվածնքներ ստացել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ է: Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումներն իրականացնում են իրավապահ մարմինների 350 աշխատակիցներ: