ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը, որը վերաբերում է «Հյուսիսային հոսք-2»-ին, անվանել է դրա իրականացումը խափանելու հերթական փորձ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ Կրեմլը կոնգրեսականների փաստաթղթում նոր տարրեր չի տեսնում, ավելի վաղ ԱՄՆ ղեկավարությունը նման դիրքորոշում արտահայտել է։ «Դա հետեւողական գիծ է, մենք այն ճիշտ եւ մեզ համար ընդունելի չենք համարում, քանի որ խոսքը խիստ կոմերցիոն, տնտեսական ծրագրի իրականացմանը խանգարելու փորձերի մասին է»,- ասել է նա։
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր բանաձեւ, որով ամերիկյան իշխանություններին կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» ծրագրի հանդեպ, իսկ եվրոպական երկրներին՝ հրաժարվել դրա կառուցումից։ Կոնգրեսականների կարծիքով՝ գազատարը Եվրոպայի անվատանգության եւ ԱՄՆ շահերի համար կդառնա «հետընթաց քայլ»։ Բանաձեւը պարտադիր ուժ չունի՝ հստակեցնում է Bloomberg-ը։





























