ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին  պատ կառուցելու համար որպես փաստարկ նշել է Ստրասբուգում կրակահերթը։

«Եվս մեկ լուրջ ահաբեկչական հարձակում Ֆրանսիայում։ Մենք պատրաստվում ենք էլ ավելի ամրապնդել մեր սահմանները։ Չակն ու Նենսին (Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումներն ու Նենսի Փելոսին-խմբ․) պետք է թույլ տան քվեարկել, որ սահմանին լրացուցիչ անվտանգություն ստանան»,-հայտարարել է նա։

Նախօրեին Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառում կրակահերթի  հետեւանքով զոհվել են երեք եւ վիրավորվել 13 մարդ։