Նախնական տվյալներով՝ Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառի մոտ կրակոցների հետեւանքով տուժածների մեջ հայեր եւ Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին տղամարդը կրակ էր բացել Ստրասբուրգի կենտրոնում։ Դրա հետեւանքով զոհվել էր 3 մարդ, եւս 13-ը վնասվածքներ էին ստացել։ Հրաձիգին դեռեւս չեն հայտնաբերել։