Չինաստանի կողմից կիբեռսպառնալիքները եւ ամերիկյան ընկերությունների մտավոր սեփականության գողությունը լուրջ խնդիրներ են ստեղծում Միացյալ Նահանգների տնտեսության եւ ազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «չի կարող հաշտվել մի ազգի հետ, որը գողանում է մեր մտքի ունակությունների պտուղները»։

Նրա խոսքերով՝ որոշ դեպքերում Չինաստանը ցույց է տվել, որ մտադիր է գողանալ ամերիկյան տեխնոլոգիաները եւ կրկնօրինակել դրանք։ Նա վստահեցնում է, որ Չինաստանում լրտեսական ակտիվությունը «անշեղորեն աճում է»։

Վերջին ամիսներին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մի քանի մեղադրանքներ է ներկայացրել չինական հաքերների եւ հետախուզության աշխատակիցների դեմ։