Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը դեմ է արտահայտվել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին համաձայնագրի փոփոխություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Deutschlandfunk ռադիոկայանին:

«Կարգավորումը, որին մենք հասել ենք, այսպես կոչված backstop-ն, արդեն զիջում է: Այժմ բրիտանացիներն ուզում են, որ դրա ժամկետը սահմանափակ լինի կամ բրիտական կողմի համար միակողմանիորեն չեղարկման հնարավորություն ունենա:

Ինձ շատ դժվար է պատկերացնել, որ այս կետը ԵՄ անդամ պետությունները հավանության կարժանացնեն», - Deutschlandfunk ռադիոկայանին ասել է Մաասը:

Backstop-ը  ժամանակավոր մեխանիզմ է, որը կոչված է կանխել Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ սահմանին ապրանքների եւ մարդկանց ստուգման ներդրումը:

«Չի կարող այնպես լինել, որ պայմանները թելադրվեն միայն միակողմանիորեն:

Այսպիսով  այդ տեքստը, որին պետք է համաձայնեն ԵՄ բոլոր անդամ պետությունները, արդեն ոչ թե բանակցությունների հիմք է, այլ որոշամն հիմք է», - ասել է նա: