Արցախի 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը միտված է ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ՝ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Արցախի ԱԺ-ում «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի շուրջ քննարկման ժամանակ նշել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:
Ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացնելուց հետո, ֆինանսների նախարարը խոսել է հաջորդ տարվա բյուջեի ոլորտային եւ ծրագրային հատկացումների մասին ու պատասխանել պատգամավորների հարցերին:
Բյուջեի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողվների նախագահներ Արամ Գրիգորյանը եւ Ժաննա Գալստյանը:
Երկրի գլխավոր փաստաթղթի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցել են պատգամավորներ Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը եւ Գագիկ Բաղունցը:
Եզրափակիչ խոսքում պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած առաջարկությունների եւ մտահոգությունների վերաբերյալ:




























