Մերձմոսկովյան Ձերժինսկում արտադրական շենքի տանիքի փլուզման  հետեւանքով զոհերի թիվը հասել է 2-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով շրջանի արտակարգ ծառայություններին։ «Ավերակների տակից դուրս է բերվել երկրորդ զոհի մարմինը»,–նշել է գործակալության զրուցակիցը։     

Ավելի վաղ արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել «Տեխնոգրուպ» ՍՊԸ–ին պատկանող մեկհարկանի շենքում։