Չելյաբինսկի №19 դպրոցում հրդեհի հետեւանքով հազարից ավելի երեխաներ եւ մի քանի տասնյակ ուսուցիչներ են տարհանվել, հայտնում է RT–ն։ Միջադեպը տեղի է ունեցել Տրակտորոզավոդի շրջանում։

«Կրակ է բռնկվել պահարանում, անձնակազմը շատ գրագետ է աշխատել»,–հայտարարել են գերատեսչությունում։ Կրակի օջախը կազմել է 4 քառ. մետր։

Երեխաներին դուրս են բերել մարզահարթակ։

Կրակը մարվել է։ Պատճատները պարզվում են։