Աֆղանստանի Լողար նահանգում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով 6 մարդ է զոհվել, հայտնում է 1TV հեռուստաալիքը։

Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Շափուր Ահմադզաիի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Ավտոմեքենայի ուղեւորները ուղեւորվում էին Չարխ շրջանի Փուլի–Ալամ քաղաքից, երբ պայթել է ճանապարհին դրված ռումբը։

Ահմադզաին նշել է, որ ավտոմեքենայի բոլոր ուղեւորները մահացել են։