Լիբանանի նոր կառավարությունը, հավանաբար, կձեւավորվի մինչեւ սուրբծննդյան տոները, ինչը հույս է ներշնչում, որ կառավարությունում պաշտոնների հետ կապված յոթնամյա փակուղուն վերջ կդրվի, տեղեկացնում է Reuters-ը։

Նոր կառավարության ձեւավորման ջանքերին խոչընդոտում էին մրցակցող խմբերի իրարամերժ պահանջները։

Երկրի վարչապետ Սաադ Ալ Հարիրիին մոտ կանգնած աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ «լավատեսության համար խելամիտ առիթ կա»։

«Մենք վերջին փուլում ենք, եւ լիովին հնարավոր է, որ կառավարությունը կձեւավորվի մինչեւ սուրբծննդյան տոները»,- Reuters-ին ասել է ֆինանսների նախարար Ալի Հասան Խալիլը։ Նա նաեւ հավելել է, որ դա «դրականորեն կազդի ֆինանսատնտեսական իրավիճակի վրա եւ կբացի աշխատանքը սկսելու ճանապարհը»։