Սպիտակ տունը հաստատել է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ հավելելով, որ գործընթացն արդեն սկսվել է։

Նա ասել է, որ հինգ տարի առաջ ԻԳԻԼ-ը շատ հզոր եւ վտանգավոր ուժ էր, սակայն այժմ այն պարտված է Միացյալ Նահանգների կողմից։

Սանդերսը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պետք է շարունակեն միասին աշխատել, որպեսզի արմատական իսլամիստ ահաբեկիչներին թույլ չտան այլ երկրների սահմաններ ներխուժելու համար ֆինանսավորում, աջակցություն եւ ցանկացած օգնություն ստանալ։