Բաց շուկաների հարցերով ԱՄՆ դաշնային հանձնաժողովը (FOMC) գլխավոր դրույքաչափը երկու կետով բարձրացնելու որոշում է ընդունել։ Այժմ այդ ցուցանիշը գտնվում է 2,25–2,5% նպատակային միջակայքում՝ տեղեկացնում է РБК-ն։

Գլխավոր դրույքաչափի մակարդակը հասել է առավելագույնին՝ սկսած 2008-ից, որի ընթացքում FOMC-ը, միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով այն 4,25-ից իջեցրել էր 0–0,25%-ի։

Դրույքաչափի բարձրացման որոշումը սպասելի էր՝ 92 փորձագետներից միայն երկուսն էին Bloomberg-ի հարցմանն ի պատասխան ասել, որ սպասում են, թե գլխավոր դրույքաչափը կպահպանվի։

Կարգավորողը որոշումն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական ճնշումների ֆոնին, որը նախկինում էլ էր քննադատել FOMC-ին դրույքաչափի բարձրացման համար։ Ըստ Թրամփի՝ կարգավորողը խափանում է տնտեսության կայունության ապահովման իր ջանքերը։