«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 09:30-18:30 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Միկոյան 3, 5 հասցեների եւ Գետափ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։