Թուրքիայում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում հյուրանոցային ամրագրումներով զբաղվող թուրքական Vanilla Tours–ը սնանկացել է։

Թուրքական Turizmguncel կայքի փոխանցմամբ՝ Vanilla Tours–ից դեռեւս պաշտոնական պարզաբանում չի եղել, սակայն ընկերության աշխատակիցները զանգահարում են գործընկերներին եւ հայտնում որ Vanilla Tours–ը սնանկացել է։

Նշենք, որ Հայաստանի բազմաթիվ տուրգործակալություններ աշխատում են Vanilla Tours–ի հետ եւ վերջին դեպքի պատճառով զգալի կորուստներ են ունեցել։

Ամիսներ առաջ էլ իսպանական հայտնի տուրօպերատոր էր սնանկացել եւ կրկին հայկական տուրգործակալությունները մեծ վնասներ էին կրել։