Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար: SPEAR'S Russia հեղինակավոր ամսագրի փորձագետների կողմից բանկի աշխատանքի որակի բարձր գնահատումը հաստատում է Unibank Privé-ի ձեռքբերումները կապիտալի կառավարման եւ անհատական բանկային սպասարկման ոլորտում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2018թ.-ի դեկտեմբերի 17-ին Et Cetera-ում Մոսկվայում: Մրցանակը հանձնվել է Յունիբանկի հիմնադիրներ Գեորգի Պիսկովին եւ Գագիկ Զաքարյանին:

Unibank Privé-ն ակտիվ զարգացնում է private banking-ի ուղղությունը Հայաստանում եւ ընդլայնում է իր ծառայությունները ԱՊՀ եւ եվրոպական երկրներում:  Հաճախորդներին գրավում են երկարատեւ վստահելի հարաբերությունները, բարձրորակ սպասարկումը եւ անհատական մոտեցումը: Այս ուղղության զարգացման հեռանկարների մասին վկայում են  թվերը` 2018թ.-ին, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, Unibank Privé-ի   կողմից կառավարվող ակտիվների ծավալը կրկնապատկվել է, իսկ հաճախորդների քանակը` եռապատկվել:

«SPEAR’S Awards 2018 մրցանակը Unibank Privé-ի ձեռքբերումների, ինչպես նաեւ Հայաստանում եւ  արտերկրում մեր հաճախորդների սպասարկումը լավագույնս կազմակերպելու մեր ձգտման ապացույցն է:  Unibank Privé- ն վստահելի գործընկեր է, որին կարելի է դիմել ցանկացած իրավիճակում, լինի դա ֆինանսական խնդիր թե lifestyle management-ին առնչվող հարց: Մեր թիմը հպարտ է հաղթանակով եւ շնորհակալ բարձր գնահատականի արժանանալու համար», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: 

Unibank Privé հաճախորդների սպասարկումն իրականացվում է ամենաբարձր մակարդակով Երեւանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում գտնվող ժամանակակից եւ  հարմարավետ գրասենյակում: Unibank Privé-ն հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում եւ ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդի համար մշակվում է անհատական առաջարկ, որը ենթադրում է ներդրումների դիվերսիֆիկացիա ավանդներում, պարտատոմսերում եւ բաժնետոմսերում: Բարձրակարգ կոնսյերժ ծառայությունը եւ  անհատական մենեջերը, որը պատրաստ է աջակցել ցանկացած իրավիճակում, զգալիորեն խնայում են հաճախորդների ժամանակը շրջագայության, գործուղումներ, արտասահմանում երեխաներին ուսումը  կազմակերպելու ժամանակ:

«Մեր հաճախորդները շատ բարձր պահանջներ ունեն բանկի սպասարկման եւ բանկի հուսալիության նկատմամբ: Մենք մշտապես բարելավում ենք մեր առաջարկությունները, որպեսզի լրացուցիչ առավելություններ ապահովենք մեր հաճախորդների համար: Մենք ուրախ ենք, երբ հաճախորդները դիմում են մեզ ոչ միայն ֆինանսական հարցերով, այլ նաեւ`  այցելում են Unibank Privé-ն մեկ բաժակ թեյի շուրջ տարբեր թեմաներով զրուցելու նպատակով: Շնորհակալ ենք SPEAR’S Russia-ին մեր աշխատանքը բարձր գնահատելու համար», - ասում է Unibank Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը:

Հաճախորդների համար կա նաեւ հատուկ առաջարկ. անդամակցության հնարավորություն  Privé փակ ակումբին, որի անդամներին առաջարկվում են լրացուցիչ արտոնություններ եւ հաճելի մթնոլորտ շփման համար: Թեմատիկ եւ տոնական միջոցառումներին Privé-ի ակումբի  անդամներն այցելում են մեծ հաճույքով իրենց ընտանիքների եւ մտերիմների հետ: