ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներկայացնում է 2018 թ․հունվար-նոյեմբերի հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները:

2018 թվականի հունվար-նոյեմբերին պաշտոնական վիճակագրության օպերա¬տիվ տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.7%։

Ծառայու¬թ¬յուն¬նե¬րի ոլորտում 2018 թվա¬կա¬նի հունվար-նոյեմբերին արձանագրվել է վերջին 3 տարի¬նե¬րի նույն ժամանակահատվածի համեմատ աճի ամենաբարձր ցուցանիշը՝ 18.4 տոկոս:

Արդյունաբերական արտադրանքի թողարկումն աճել է 4.1 տոկոսով: Առեւտրի ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել 9.2 տոկոս աճ:

Արտահանման ծավալի աճը նախորդ տարվա 11 ամիսների համեմատ կազմել է 9,8 տոկոս: Ներմուծման ծավալը աճել է 24,2 տոկոսով: