Ի նշան հարգանքի ԱՄՆ նախագահի կողմից Երախտագիտության օրվանից առաջ հնդկահավերին ներում շնորհելու ավանդույթի, Մայամիում էլ երկու խոճկորների որոշել են Սուրբ ծննդի նախօրեին ազատել տապակվելու ճակատագրից։

Մայամիի քաղաքապետ Դեյդ Կառլոս Հիմենեսը հայտարարել է նոր ավանդույթի մասին՝ ռեստորանի մոտ ներում շնորհելով Լեյլա եւ Լունա խոճկորներին։

Latin Cafe 2000 ռեստորանի սեփականատեր Քեթրին Կաստելանոսը հայտարարել է, որ իրեն ոգեւորել է այդ գաղափարը, քանի որ լատինամերիկյան ընտանիքները Սուրբ ծննդյան նախօրեին նախապատվությունը տալիս են «լեչոն» ճաշատեսակին, որը խոզի մսից է։