Իրանը պատրաստ է երկարաժամկետ հեռանկարով Թուրքիային էներգառեսուրսներ մատակարարել: Իրանի եւ Թուրքիայի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա նշել է, որ բանկային կապերին աջակցությունը նպաստում է 30 մլրդ դոլար ծավալով ապրանքաշրջանառության բարձրացման համար, հաղորդում է Mehr-ը:
«Մենք կարող ենք պատժամիջոցները Իրանի եւ Թուրքիայի տնտեսությունների միահյուսման հնարավորության վերածել՝ համապատասխան կառավարմամբ», - հավելել է Ռոհանին:
«Մենք պետք է արտոնյալ առեւտրից ազատ առեւտրի ճանապարհով գնանք, - հավելել է նա, - մենք պատրաստ ենք աջակցել եւ անհրաժեշտ պայմաններ ներկայացնել իրանական էներգետիկ շուկայում թուրքական ներդրողների ներկայության համար»:
Նրա խոսքով, «Իրանն ու Թուրքիան տարածաշրջանում երկու անվտանգ երկրներ են, որոնք մեծ քայլեր են ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում եւ խաղաղության եւ զարգացման հաստատման գործում»:
Ընդգծելով, որ «մեր անվտանգությունը կախված է մյուսների անվտանգությունից», նախագահ Ռոհանին հավելել է, որ «տնտեսական գործունեությունն անհնար է առանց անվտանգության, աջակցության եւ ֆինանսական աջակցության»:
«Արեւելյան եւ արեւմտյան տարանցիկ երթուղիների միացումը Իրանի եւ Թուրքիայի կարեւոր ռազմավարական առավելություններից մեկն է», - ասել է Ռոհանին:





























