Երկրի տնտեսության հիմնական խնդիրը գոյություն ունեցող ինստիտուտների արդյունավետության բարելավման ուղիների որոնումն է: Այս մասին դեկտեմբերի 21-ին կլոր սեղանի ընթացքում հայտարարեց հասարակական հիմունքներով վարչապետի  խորհրդական Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով, դա պետք է տեղի ունենա խնդիրների լուծման հատվածական մոտեցումներից ռազմավարական ծրագրերի ստեղծման անցման հաշվին:

«Այս ծրագրերի մշակումը պետք է տեղի ունենա բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում, արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ», - ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ սա նաեւ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, որը հասարակության մեջ երկիմաստ արձագանք է առաջացրել:

«Կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացումը պետք է կապված լինի օրենսդրական բարեփոխումների հետ», - ավելացրեց նա:

Նիկոլ Փաշինյանի խորհրդականի կարծիքով, տնտեսական հեղափոխության ծրագիրը սերտորեն կապված է տեխնոլոգիական հեղափոխության հետ: Եվ այդ նպատակներին հասնելու համար նպատակահարմար է հավասարաչափ մոտեցումը:

Արտակ Մանուկյանը նշեց, որ ակնհայտ խնդիր կա աշխատաշուկայի եւ կրթության միջեւ: Եվ այս իմաստով կարեւոր է կադրերի  խրախուսման եւ խթանման մեխանիզմ ստեղծել: