Տնտեսական հեղափոխության հիմնական էությունը պետք է բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումը լինի: Այս մասին դեկտեմբերի 21-ին կլոր սեղանի ընթացքում հայտարարեց հասարակական հիմունքներով վարչապետի պաշտոնակատար խորհրդական Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով, եթե առաջ անհավասարություն գոյություն ուներ, կային տնտեսվարող սուբյեկտներ, որոնք արտոնյալ կարգավիճակ ունեին, ապա այսօր դա չկա:

«Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարող է լրացուցիչ գործոն լինել, որը խթանում է տնտեսությունը», - նշեց Արտակ Մանուկյանը:

Նա հավելեց, որ հասարակությանը պետք է պատրաստել փոփոխություններին:

«Անձի նկատմամբ պետության միակողմանի շարժումն անհրաժեշտ ազդեցություն չի տա: Հետադարձ կապ է պետք:

Հարկային օրենսգրքի բարեփոխումները կարող են համապատասխան խթան լինել քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխման համար », -ասաց նա:

Անդրադառնալով գազի գների թեմային`Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե այս ոլորտի համար մրցակցային միջավայր չստեղծվի, ապա դժվար կլինի ազդել գնագոյացման վրա:

«Հայաստանում լեգիտիմ իշխանության առկայությունը, ինչպես նաեւ շահերի լայն սպեկտրը հնարավորություններ են տալիս ՌԴ հետ գազի հարցով  արդյունավետ բանակցությունների անցկացման համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ իմաստով, օրինակ Բելառուսը բանակցությունների համար ավելի շահավետ պայմաններ ունի, օրինակ տարանցիկ ուղու բացակայությունը, ինչպես նաեւ բնակչության կողմից գազի սպառման ավելի մեծ ծավալը: