Գազի հարցը Ռուսաստանի համար միշտ վախեցնելու գործոն է եղել, եւ ոչ միայն Հայաստանին։ Այս մասին դեկտեմբերի 21-ին կայացած կլոր սեղանի ժամանակ ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ , տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
Նրա խոսքերով՝ այս ոլորտում գլխավոր խնդիրը գնագոյացման հարցի թափանցիկության ստեղծումն է։
«Դա վերաբերում է նաեւ ԵՏՄ շուկային, այդ հարցում թափանցիկություն է անհրաժեշտ, որպեսզի հարցեր չծագեն այն մասին, թե ինչու է ԵՏՄ ինչ-որ գոտում գազի գինը տարբերվում ընդհանուր գնից»,- նշեց նա։
Բագրատ Ասատրյանը նկատեց, որ 150 դոլար գինը 1000 խորանարդ-մետրի համար միշտ «հեքիաթ», սուտ է եղել մեզ համար։
«Հայաստանում գազի գինը մոտ 300 դոլար է։ Իսկ այն, թե ինչպես է ռուսական ընկերությունը հաշվարկում գազի գինը, մեզ ընդհանրապես չպետք է հետաքրքրի»,- ամփոփեց տնտեսագետը։





























