Իսպանացիները շունչները պահած սպասում են սուրբծննդյան El Gordo կամ The Fat One վիճակախաղի խաղարկությանը, որը կկայանա շաբաթ օրը, փոխանցում է Associated Press-ը։
Վիճակախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2,4 մլրդ եվրո։
Գլխավոր մրցանակի հաղթողը կստանա 400 000 եվրո, սակայն սպասվում են նաեւ շատ այլ ավելի փոքր նվերներ։





























