ԱՄՆ Վիրջինիայի նահանգի բնակիչները տարօրինակ ալիքաձեւ ամպեր են տեսել, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով WDBJ-ին։ Պարզվում է, որ դա արդյունք է «Քելվին-Հելմհոլցի անկայունություն» կոչվող մթնոլորտային երեւույթի։ Այն առաջ է գալիս այն ժամանակ, երբ երկու շփվող միջավայրեր տարբեր արագություն են ունենում միմյանց նկատմամբ։ Ավելի հաճախ մենք այդ անկայունությունը տեսնում ենք քամուց ալիքների ձեւով, բայց նման բան պատահում է նաեւ մթնոլորտում։ Այդպիսի ամպեր հանդիպում են բավական հաճախ, բայց ԱՄՆ արեւելքի համար հազվադեպ երեւույթ են։