«Համազգային» հայկական կրթական եւ մշակութային միությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանավորությամբ համերգներ է կազմակերպում Բոսթոնում, Ինգլվուդում եւ Վաշինգտոնում` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:

Համերգներին ելույթ է ունենալու Կալիֆոռնիայի «Էլեմենտ» նվագախումբը` տեղական խմբերի հետ միասին: Մասնավորապես, մասնակցելու են հայկական Սուրբ Թովմաս եւ Սուրբ Սարգիս եկեղեցիների պարախմբերը, նաեւ «Արեգակ» մանկական համույթը, հաղորդում է ickedlocal.com կայքը:

«Էլեմենտ» նվագախմբի առանձնահատկությունն այն է, որ երաժիշտները նոր ոճեր են համադրում ավանդական երաժշտության հետ: Դիրիժոր Արա Դաբանջյանի գլխավորությամբ նվագախումբը ռոքը համադրում է ավանդական հայկական, ֆրանսիական, իսպանական, բուլղարական, իտալական, պորտուգալական եւ հունական երաժշտության հետ: