Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note, ВАЗ 2107, Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 19:10-ին։ 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: