Հայաստանում զուգարանների պակասը կարել է լրացնել բենզալցակայաններում դրանց առկայությամբ։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը: Նրա խոսքերով, 840 բենզալցակայանները, որտեղ օրենքով պետք է լինի սանտեխնիկա, կարող էին ծածկել սանհանգույցների բացակայությունը:
Գրիգորյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ձմեռային զբոսաշրջության զարգացման համար ներդրումային նախագծերի իրականացում: «Նախատեսվում է իրականացնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումային ծրագիր», - ասել է նա:





























