Յակուտիայի Երտ գյուղի բնակիչ Արկադի Վասիլեւը գոմաղբից 2019թ․ խորհրդանիշ հանդիսացող խոզին է կերտել։ Դեկտեմբերի 31-ին կգա Դեղին հողային խոզի տարին։ Տարվա խորհրդանիշի արձանը կերտելու համար Յակուտիայում առաջին անգամ չէ, որ գոմաղբ են օգտագործում։ Հանրապետությունում հայտնի է Վասիլեւի «մրցակիցը», որն էլ ոգեշնչել է նրան այս յուրօրինակ արվեստում։
Խոզի բարձրությունը 80 սմ է, երկարությունը՝ մոտ մեկ մետր։ «Տարվա խորհրդանիշներին գոմաղբից պատրաստում եմ արդեն 4-5 տարի։ Այս խոզին սկսել եմ կերտել դեռեւս աշնանը։ Սկզբում առանձին-առանձին պատրաստել եմ մարմնի մասերը, այնուհետեւ միացրել եմ դրանք»,- Ykt.Ru-ին պատմել է Արկադին։





























