Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ինքնասպանություն է տեղի ունեցել:

Քաղաքի բնակիչ 30-ամյա Սեյմուր Նարիման օղլու Ադիլովը ցած է նետվել 9 հարկանի շենքի տանիքից: Նա ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն:

Ոստիկանությունից հայտնել են, որ Ադիլովն ուսուցիչ էր աշխատում սահմանափակ հնարավորություններով երեխաների համար նախատեսված դպրոց-ինտերնատում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: