Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Ալագյազ-Ծիլքար, Լանջիկ-Մաստարա և Շիրակի մարզի Աշոցք գյուղի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Աշոցք, Ախուրյան գյուղերում և Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: