Անհայտ անձինք Վիեննայում հարձակվել են եկեղեցու վրա՝ տեղեկացնում է Kronen Zeitung-ը։
Կաթոլիկ եկեղեցու վրա հարձակվել է երկու մարդ։ Ենթադրվում է, որ կրակոցներ էլ են եղել։ Նախնական տվյալներով՝ 8-15 մարդ ծանր վնասվածքներ է ստացել։
Դեպքի վայր է ժամանել EKO Cobra հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանումը եւ WEGA հակաահաբեկչական խումբը։


























