Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:00-ին Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Թասիկ գյուղի բնակիչ, 24-ամյա Արսեն Արամյանի վարած Mercedes մակնիշի մեքենան և Իրանի քաղաքացի, 46-ամյա Մոհամմադ Ալիի Ռեզա Հասան Բեկ Բորուջերդիի վարած Scania մակնիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Արամյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացի 50-ամյա Ժասմեն Ղազարյանը, 18-ամյա Լիլիթ Ղազարյանը եւ 52-ամյա Սուրեն Ավանեսյանը հոսպիտալացվել են։ Սիսիանի բժշկական կենտրոնում ժամը 17:10-ի սահմաններում Ս. Ավանեսյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը անցանելի էր, ոչ մի խոչընդոտ չի եղել, նախնական տեղեկությամբ՝ Mercedes-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ հանգեցրել է վթարի։































