Հայաստանի զինված ուժերի խնդիրները մնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ուշադրության կենտրոնում եւ որոշակի անհանգստություն են հարուցում, բանակում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ կլորի սեղանի ընթացքում հայտարարել է գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Նա նկատել է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն առկա թերությունների վերացման ուղղությամբ, որպեսզի համապատասխանեն ԵԱՀԿ չափորոշիչներին:

Այդ կապակցությամբ Կապինոսը պատրաստակամություն է հայտնել աջակցել զինված ուժերում ժողովրդավարական բարեփոխումներին: Նա ուշադրությունը հրավիրել է բողոքների արդյունավետ ծառայության ներդրման վրա, ոչ միայն ԶՈՒ-ում, այլեւ հանրության մեջ ընդհանրապես: Ըստ Կապինոսի, Հայաստանում կա համապատասխան օրենսդրություն, որը կարգավորում է  զինված ուժերի գործունեությունը, բայց այն ոչ միշտ է գործում: