Ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 21-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի 6-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը՝ 35-ամյա Արմեն Մելոյանը տուժողին՝ Նուբարաշենի բնակիչ 29-ամյա Հրաչյա Մանուկյանին իր  ավտոմեքենայով  տեղափոխել  է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: