Ոստիկանության Սպիտակի բաժնում փետրվարի 21-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «Նիսսան Տեռռա» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Նիսսան Տեռռա»-ի ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























