«ԱրմենՏել» ընկերությունն ու Գաֆեսճյան արվեստի կենտրոնն սկսում են երկաժամկետ համագործակցություն։ Այս մասին փետրվարի 22-ին հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարեցին կենտրոնի եւ «ԱրմենՏելի» ղեկավարները։ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գլխավոր տնօրենի ժամանակավրո պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշեց, որ համագործակցության առաջարկով կենտրոնը դիմել է հայաստանյան խոշոր բազմաթիվ ընկերությունների, սակայն արձագանքել է «ԱրմենՏելը»։
Ըստ Մարաբյանի՝ համագործակցությունը ներառում է մի շարք միջոցառումներ, որոնցում կներգրավվեն միջին եւ բարձր տարիքի երեխաներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաեւ ճանաչված երաժիշտների մասնակցությամբ դասական երաժշտության անվճար համերգների կազմակերպում։ Կկազմակերպվեն նաեւ գեղարվեստական ապակեգործության ցուցահանդեսներ։
«ԱրմենՏել» ընկերությունը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի առաջին կոռպորատիվ գործընկերն է։ Համագործակցությունը «ԱրմենՏելի» հետ հնարավորություն կտա հատկապես երեխաների շրջանում բարձրացնել թանգարանների ուսուցողական դերը»,- ասաց Մարաբյանը։
«ԱրմենՏել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ ընկերությունը շարունակաբար աջակցում է երիտասարդների մշակութային զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծրագրերին, եւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հետ համագործակցությունը այդ աշխատանքում կարեւոր քայլերից է։
«Կարող եմ վստահեցնել, որ համագործակցությունը կլինի երկարաժամկետ, եւ համատեղ ջանքերով մենք կարող ենք ավելի մեծ արդյունքերի հասնել հայ երիտասարդության հոեւոր դաստիարակության գործում»,- նշեց Կլիմկոն։




























